ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) այսօր արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում երեկ տեղի ունեցած հարձակման ժամանակ քիմիական զենք օգտագործելու հարցը, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 58 մարդ է մահացել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարձակումը դատապարտելի է և չի կարող անտեսվել: