Հովհաննեսի ու Ալբերտի ընկերությունն արդեն մեկ տարվա պատմություն ունի։ Հիվանդանոցում են ծանոթացել։ Ընկերները սկզբում ձեռքուոտքով էին շփվում։ Այսօր արդեն իրար տեսության են գնում, զրուցում, կատակում։
Երիտասարդներն ապրիլյան պատերազմի մասնակիցներ են։ Հովհաննեսը նախ ոտքից էր վիրավորվել, սակայն, չէր իջել դիրքերից, հետո գլխի ծանր վիրավորում էր ստացել։ Այդ պահից սկսած արդեն ոչինչ չի հիշում։ «Բան չեմ հիշում, տառերն ա սովորում հիմա...»,- ասում է նա: Ապագայի հետ կապված բոլոր հարցերին Հովհաննեսը մի պատասխան ունի՝ «Լավանամ, հետո»:
Ալբերտը գլխի ծանր վիրավորում էր ստացել քառօրյա պատերազմից շաբաթներ անց, թեև անցած տարվա ապրիլի 5-ին պաշտոնապես զինադադար էր հայտարարվել: Բանակում ծառայելու համար Ռուսաստանից վերադարձած Ալբերտի մոտ արդեն վերականգնվել է խոսքը, իսկ հիշողությունը դեռ լիարժեք չի վերականգնվել։