Մատչելիության հղումներ

Մոգերինին Սիրիայում գազային հարձակման պատասխանատու է համարում Ասադին


Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Սիրիայում գազային հարձակման մասին տեղեկությունները «սարսափեցնող» է որակել և հայտարարել, որ պատասխանատվությունը ընկնում է Բաշար Ասադի ռեժիմի վրա:

Մոգերինին նաև ընդգծել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հուշում է, որ իրավիճակը Սիրիայում դեռևս ծայրահեղ ծանր է:

Միևնույն ժամանակ Ֆրանսիան առաջարկել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն ընդգծել է, որ քիմիական զենքի կիրառումը «դաժանության ևս մեկ ապացույց է, որին ենթարկվում է սիրիական ժողովուրդը տարիներ շարունակ»:

Սիրիայի Իդլիբ նահանգում այսօր տեղի ունեցած օդային հարվածների հետևանքով առնվազն 58 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով զոհվածները հիմնականում խաղաղ բնակիչներ են՝ այդ թվում 11 երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG