Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:
Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս: