Քոչարյանի նշած գրեթե բոլոր տեղամասերում մարդկային կուտակումներ կային ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
Ընտրատեղամասերից մեկի մուտքի մոտ ներկայանալ չցանկացած մի տղամարդ աշակերտական թերթի մեջ ինչ-որ նշումներ էր անում: Մեկ այլ քաղաքացի, ով նույնպես չներկայացավ, ձեռքում ինչ-որ թերթիկների տրցակ ուներ և հրաժարվեց պարզաբանել, թե ինչ թերթիկներ էին դրանք:
Մարիամ Քոչարյանը փոխանցեց, որ ավելի վաղ ինքը նկատել է, որ ընտրատեղամաս եկել ու քվեարկել են զինվորական համազգեստով մի քանի տասնյակ մարդիկ, և երբ ինքը հետաքրքրվել է, թե ինչու են զինվորականները թողել դիրքերն ու եկել քվեարկելու, իրեն հայհոյել են:
Մեկ այլ տեղամասում անհայտ մի անձը քվեախցիկում գտնվող քաղաքացուն հուշում էր, թե ում ընտրի՝ քարոզելով Հանրապետական կուսակցության օգտին: «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչու են ուղղորդում ընտրողներին՝ հետևեցին անպարկեշտ պատասխաններ: Մոտակայքում գտնվող ոստիկանները, թեև ականատես էին վիճաբանությանը, չմիջամտեցին: