Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանն ընտրատեղամասում խախտումներ է արձանագրել


Հայտնի դերասան Հայկ Մարությանը, որը նաև դիտորդական առաքելություն է իրականացնում 9/47 ընտրատեղամասում, կահավորման երկու խախտում է արձանագրել ու հանձնաժողովի նախագահին հորդորել անմիջապես վերացնել դրանք։

Տեղամասում քվեախցիկների անմիջապես վերևում տեղադրված էր մի տեսախցիկ, իսկ քվեախցիկներից մեկի հետևում թափանցող ապակիներով դուռ էր։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ տեսախցիկներն իրենց հետ կապ չունեն, բայց խոստացավ թղթով փակել այն, ինչպես նաև անթափանց դարձնել քվեախցիկի հետնամասի դուռը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG