«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական՝ դեպի հակամարտության խաղաղ կարգավորման տանող բանակցություններ»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։
ՄԱԿ-ը նաև աջակցություն է հայտնել ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվին ու Երևանին ուղղած կոչերին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։