Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում այսօր տեղի ունեցած պայթյունից առնվազն 22 մարդ է զոհվել, 70-ը՝ վիրավորվել։
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող Պարաչինար քաղաքի կանանց մզկիթի մուտքի մոտ։
Պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման պակիստանյան խմբավորումը:
200 միլիոն բնակչությամբ Պակիստանի մահմեդականների 80 տոկոսը սունիներ են, 20 տոկոսը՝ շիաներ: Քուրամի շրջանում, որի կենտրոնն է Պարաչինարը, հաճախ են տեղի ունենում միջկրոնական բախումներ: