Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ականը Պառավաքարի բնակչին խոստացել է վիրահատության գումար տրամադրել, ԿԸՀ-ն արձագանքել է


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները: Այդ մասին հանձնաժողովը ծանուցել է նաև ՀՀԿ-ին, պահանջելով դադարեցնել նման գործողությունները:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցյալ շաբաթ մեկնել էին Տավուշի մարզ: Պառավաքար համայնքում նախընտրական հանդիպումների ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գյուղի բնակիչներից մեկին խոստացել էր վիրահատության համար 154 հազար դրամ փոխանցել: «Ազատության» տեսախցիկն արձանագրել է նրանց զրույցը։ Մելիքյանը դրամական օգնության համար քաղաքացուց նաև անձնագրի ու հիվանդության էպիկրիզի պատճեններն է պահանջել:

Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության շրջանում քաղաքացիներին նյութական օգնության տրամադրումը կամ տրամադրման խոստումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG