Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կրակել են Լեհաստանի հյուպատոսարանի վրա


Ուկրաինա - Լեհաստանի հյուպատոսարանի՝ կրակոցների հետևանքով վնասված տանիքը, Լուցկ, 29-ը մարտի, 2017թ․
Ուկրաինա - Լեհաստանի հյուպատոսարանի՝ կրակոցների հետևանքով վնասված տանիքը, Լուցկ, 29-ը մարտի, 2017թ․

Այսօր վաղ ժամերին անհայտ անձինք Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքում կրակ են բացել Լեհաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Պաշտոնյաներն ու մամուլը հայտնում են, որ վնասվել են շենքի տանիքը և պատուհանները: Տուժած մարդիկ չկան:

Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը միջադեպի կապակցությամբ վրդովմունք է հայտնել՝ հայտարարելով, թե հարձակումը այն մարդկանց ստոր արարքն է, որոնք դեմ են Լեհաստանի հետ Ուկրաինայի բարեկամությանը:

Թվիթերում նա նաև գրել է, որ Ուկրաինայի իշխանությունները վճռական են՝ գտնելու և պատժելու հարձակվողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG