Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ապրող Ռուսաստանի քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ երկու պետությունները քննարկում են իրենց քաղաքացիներին անձը հաստատող ներքին փաստաթղթերով միմյանց տարածքներում ճամփորդելու հնարավորություն տալու հարցը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները: