Մատչելիության հղումներ

«Թուրքական հանցագործ ընտանիք» կոչող հաքերային խումբը փրկագին է պահանջել Apple-ից


Իրեն «Թուրքական հանցագործ ընտանիք» կոչող հաքերային խումբը փրկագին է պահանջել Apple ընկերությունից` հակառակ դեպքում սպառնալով ջնջել միլիոնավոր iPhone հեռախոսներ և iPad պլանշետներ և ոչնչացնել դրանց հետ փոխկապակցված iCloud-ի հաշվեհամարները:

Հաքերները պահանջում են 75,000 դոլար «Եթերում» կամ «Բիթքոյն» կրիպտոարժույթով, կամ 100,000 դոլար iTunes ծառայության նվեր քարտերով, հաղորդում է ամերիկյան Motherboard պարբերականը:

Լոնդոնում գործող հաքերային խումբը էկրանային արտապակերումներ է հրապարակել ենթադրաբար կոտրված հաշվեհամարներից և պնդել, որ իր վերահսկողության տակ մինչև 250 միլիոն iCloud-ի հաշվեհամար կա: «Թուրքական հանցագործ ընտանիք» Apple-ին փրկագին վճարելու համար ժամանակ է տվել մինչև ապրիլի 7-ը:

Իր հերթին Apple ընկերություն CNET-ին տրամադրված հաղորդագրությունում հայտարարել է, որ իր որևէ ծառայություն չի կոտրվել և հրապարակված արտապատկերումներում ամենայն հավանականությամբ հաշվեհամարներ են, որոնք կոտրվել են այլ՝ երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ:

XS
SM
MD
LG