Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի հետ որևէ համագործակցություն չի լինելու. Զոհրաբյան


Հանրապետականի (ՀՀԿ) հետ որևէ համագործակցություն չի լինելու։ Այսօր Գառնիում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Ուժերը, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա, մի երկրորդ ապատեղեկատվություն են տարածում, որ՝ «մեկ ա, ժողովուրդ, «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո կոալիցիա է գնալու Հանրապետական կուսակցության հետ»։ Հարգելիներս, սիրելիներս, Ծառուկյանը հստակ ասեց՝ «իմ անունը և իմ պատիվը ես չեմ վաճառում», Վեդիում Ծառուկյանն ասաց՝ «մենք գնում ենք վերցնելու մեծամասնություն», Աստված չանի, կստանանք 47 կամ՝ 48 տոկոս ձայն, «Ծառուկյան» դաշինքն է որոշելու խորհրդարան անցած որ ուժի հետ կազմի կոալիցիա, և դա մի ուժ հաստատ չի լինելու, մեկին բացառում ենք՝ Հանրապետականին բացառում ենք, ասում եմ՝ նայելով ձեր աչքերին՝ «Հանրապետականի հետ որևէ համագործակցություն՝ կլինի անունը կոալիցիա, կլինի՝ ազգային համաձայնության կառավարություն, չի լինելու», մնացածը կտեսնենք, թե ինչ քաղաքական ուժեր են անցնում ընդդիմադիր դաշտից, մնացածի հետ կարող ենք քննարկել։ Բայց հիմա մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա, որովհետև «Ծառուկյան» դաշինքը գնում է հաղթելու», - ասաց Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG