Պակիստանը սկսել է Աֆղանստանի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումը՝ զինյալների ներթափանցումը կանխելու նպատակով, հայտարարում է «Դեյլի Սթար» պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի հայտարարությունը։
Ըստ հաղորդագրության, նախ արգելապատնեշ կկառուցվի Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում, սահմանի երկայնքով հավելյալ սարքավորումներ կտեղադրվեն՝ վերահսկողության համար, ինչպես նաև պարբերաբար օդային վերահսկողություն կիրականացվի։
Վերջին տարիներին Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերություններն ավելի են լարվել. կողմերը միմյանց մեղադրում են սահմանի երկու կողմերում գործող «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ ոչ-բավարար պայքար տանելու մեջ։