Մատչելիության հղումներ

Պեդրո Ագրամունտը կոչ է արել ԵԽ անդամ երկրներին «միավորել ջանքերն աշխարհը համակած մարտահրավերների դեմ»


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ, արխիվ

Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները պետք է միավորեն իրենց ջանքերը աշխարհը համակած նոր սպառնալիքների՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար, այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը։

«Մենք վստահ ենք, որ մեկ երկիր ինքնուրույն ի վիճակի չէ արդյունավետ պայքարել այդ մարտահրավերների դեմ։ Այդ իսկ պատճառով, մենք պետք է աշխատենք միասին՝ Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներով և համագործակցենք Եվրոպայի անմիջական հարևանների հետ», - Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ագրամունտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG