«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են երկրի Հելմենդ նահանգի ռազմավարական համարվող Սանգին շրջանի կենտրոնը, այն բանից հետո, երբ կառավարական զորքերը դուրս են եկել այդ շրջանից՝ նպատակ ունենալով տեղափոխվել նոր կենտրոնակայան:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների աջակցությույնը վայելող աֆղանական կառավարական ստորաբաժանումները մինչ շրջանից հեռանալը միտումնավոր շարքից հանել են այնտեղ եղած մեքենաները, սարքավորումներն ու շինությունները, «Թալիբան»-ի գրոհայիններին թողնելով միայն «ցեխ ու քարեր»:
Հելմենդի նահանգապետի խոսնակը հայտարարել է, որ Սանգինի կենտրոնից աֆղանական զորքերի նահանջը պայմանավորված է մարտավարական խնդիրներով, ինչի նպատակը քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելն է: