Մատչելիության հղումներ

Լոնդոնի հարձակման հետաքննության շրջանակներում յոթ մարդ է ձերբակալվել


Բրիտանիայի ոստիկանությունը մարտի 23-ին յոթ մարդու է ձերբակալել նախօրեին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Բրիտանիայի բարձրագույն հակաահաբեկչական պաշտոնյան՝ Մարք Ռոուլին, ասել է, որ տեղի ունեցածի նախաքննության շրջանակներում խուզարկվել են վեց հասցեներ Լոնդոնում, Բիրմինգհեմում և այլուր:

Հիշեցնենք՝ հարձակվողը Վեսմինսթերյան կամրջի վրա մեքենայով վրաերթի էր ենթարկել մի խումբ անցորդների, այնուհետև դանակահարել էր ոստիկանի: Արձագանքելով միջադեպին՝ ոստիկանները կրակ էին բացել և սպանել հարձակվողին:

Ռոուլին նաև տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով վիրավորված անձանցից յոթը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG