Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան․ «Ո՞ր կուսակցությունն է, որ մի անձի կուսակցություն չէ»


Գանձաքար, 22-ը մարտի, 2017 թ․
Գանձաքար, 22-ը մարտի, 2017 թ․

ՀՅԴ-ի քարոզարշավի հերթական հանգրվանն այսօր Տավուշի մարզն էր:

Հայ հեղափոխական դաշնակցության քարոզիչներն այսօր Տավուշի մարզում էին։ Տարածքային կառավարման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի և Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գլխավորությամբ նրանք շրջեցին մի քանի գյուղով, ապա կանգ առան Գանձաքարում։ Այս գյուղն, ի դեպ, դաշնակցական գյուղապետ ունի։

Աղվան Վարդանյանը գանձաքարցիներին կոչ արեց նախապատվությունը տալ Դաշնակցությանը՝ նշելով, որ իրենց կուսակցությունն առավելություններ ունի մյուսների նկատմամբ:

«Ո՞ր կուսակցությունն է, որ մի անձի կուսակցություն չէ։ Այդ առաջնորդները, որ մի բան ասում են, մյուսներն իր ետևից թութակի պես կրկնում են։ Այդ մարդը հենց չեղավ, այդ կուսակցությունից ոչ մի բան չի մնալու։ Մյուսներն իրարից ձայն են խլում, իրար վրա «մուտիլովկեք են» անում, նույն կուսակցության անդամները»,- իր խոսքում նշեց Աղվան Վարդանյանը:

Դավիթ Լոքյանն էլ խոստացավ, որ կառավարության կազմում իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը։ Տարածքային կառավարման նախարարը նաև հայտարարեց, թե ինքն անձամբ Գանձաքարի դաշնակցական գյուղապետի հետ առաջին տնտեսական ծրագիրը կսկսի գյուղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG