Մատչելիության հղումներ

Ըստ Լուկաշենկոյի, երկրում զինված սադրանքներ ծրագրած գրոհայիններ են ձերբակալվել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի Բոբրույսկա և Օսիպովիչեյ շրջաններում ձերբակալվել են «մի քանի տասնյակ գրոհայիններ, որոնք զինված սադրանքներ էին նախապատրաստել»:

Լուկաշենկոյի խոսքով, գրոհայինների ուսումնավարժական ճանբարներ են եղել նաև Ուկրաինայում, հնարավոր է՝ նաև Լեհաստանում ու Լիտվայում: Բելառուսի նախագահն այս կերպ է մեկնաբանել ավելի վաղ հնչեցրած իր խոսքերը՝ երկրում «հինգերորդ շարասյան» և «արևմտյան հիմնադրամների» մասին, որոնք ըստ նրա, «երկրում իրավիճակը սրելու փորձեր են արել»:

Լուկաշենկոյի այս հայտարարությունները հնչել են Բելառուսում շարունակվող՝ «Պորտաբուծության հարկի» դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG