Իռլանդիայի Հանրապետական բանակի (IRA) նախկին առաջնորդ և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարի նախկին տեղակալ Մարտին ՄըքԳինեսը մահացել է 66 տարեկանում: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են:
Այս տարվա հունվարին «Շին Ֆեյն» կուսակցության անդամ ՄըքԳինեսը հայտարարել էր քաղաքական դաշտը լքելու մասին, այդ քայլը պայմանավորելով լուրջ հիվանդությամբ՝ նրա մոտ ախտորոշվել էր սրտի հազվադեպ հիվանդություն:
ՄըքԳինեսը 1970-ականներին միացել է IRA-ին՝ ռազմականացված խմբավորմանը, որը պայքարում էր Հյուսիսային Իռլանդիայի անկախության համար: 90-ականների վերջերին նա միացել է խաղաղ գործընթացներին՝ դառնալով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությանը վերջ դրած Բելֆաստի համաձայնության ձեռքբերման գլխավոր դերակատարներից մեկը: