Սպասվում է, որ այսօր Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում կսկսվի «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Միկոլա Սեմնայի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է անջատողականության մեջ: Լրագրողը քննադատել է ուկրաինական այդ թերակղզու հանդեպ Մոսկվայի քաղաքականությունը և աջակցություն է հայտնել այդ տարածքը շրջափակելու՝ ուկրաինացի ակտիվիստների նախաձեռնությանը:
66-ամյա Սեմենային արգելված է դուրս գալ Սիմֆերոպոլից, դրա համար վերջինս պետք է հատուկ թույլտվություն խնդրի: Թղթակցի դատավարությունը հաջորդում է անցած շաբաթ Եվրոպական խորհրդարանի կողմից մի բանաձևի ընդունմանը, որում Մոսկվային կոչ է արվում ազատ արձակել կամ տեղաշարժի ազատ հնարավորություն տալ տարբեր մեղադրանքներով բանտարկված կամ ազատ տեղաշարժի իրավունքից զրկված Ուկրաինայի 30 քաղաքացիների: