Մատչելիության հղումներ

Երևանում կրկին բողոքի ակցիա անցկացվեց ի հիշատակ «Հաց բերողի»


Armenia -- Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan, Yerevna, 19Mar2017
Armenia -- Clashes between policemen and protesters in support of Artur Sargsyan, Yerevna, 19Mar2017

Այսօր Երևանում կրկին բողոքի ակցիա անցկացվեց ի հիշատակ որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի: Ցուցարարները Ազատության հրապարակից երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով՝ որոշ տեղերում կարճատև նստացույցեր իրականացնելով:

Հանրապետության հրապարակում և Նալբանդյան փողոցում նստացույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ոստիկաններին միացան նաև կարմիր բերետավորները և ցուցարարներին հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից: Բերման ենթարկվածներ չեղան:

Ցուցարարներն այսօր նոր պահանջներ ներկայացրեցին իշխանություններին: Հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ քանի որ Արթուր Սարգսյանի հարազատ եղբայրը փոխանցել է, որ ցանկանում է եղբորը հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը, իրենք հրաժարվում են «Եռաբլուրում» հուղարկավորելու պահանջից: Նրանց հիմնական պահանջն այսօր Գլխավոր դատախազի հրաժարականը և Արթուր Սարգսյանի կալանավորման որոշումը կայացրած ու հաստատած դատախազների, դատավորների պատիժն էր:

Երթը կրկին ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղ ցուցարարների մի մասը շարունակում է շուրջօրա նստացույցը: Բողոքի ակցիան կշարունակվի վաղը երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG