Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հաղորդում են նոր հրթիռային շարժիչի փորձարկման մասին, նշելով, որ այս փորձարկման առնչությամբ երկրի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը ողջունել է հրթիռային ինդուստրիայի «վերածնունդը»:
Փորձագետների կարծիքով Հյուսիսային Կորեան իրականացրել է նոր տիպի հեռահար հրթիռների շարժիչի փորձարկում:
Ուշագրավ է, որ փորձարկումն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Պեկին կատարած այցի ֆոնին: Իր այդ այցին ընդառաջ Թիլերսոնը հայտարարել էր, որ տարածաշրջանում լարվածությունը «վտանգավոր մակարդակի» է հասել: Իսկ արդեն Պեկինում ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Վաշինգտոնը և Պեկինը համատեղ ջանքեր կգործադրեն տարածաշրջանում հակամարտությունը կանխելու համար, միևնույն ժամանակ չբացառելով ռազմական գործողությունը, եթե Փհենյանի ներկայացրած սպառնաիլքը աճի:
Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թվիթերի իր էջում գրելով, թե Հյուսիսային Կորեան «իրեն լավ չի պահում»: