Մատչելիության հղումներ

Իրաքի զինված ուժերը փողոցային մարտեր են վարում Մոսուլի Հին քաղաքում


Իրաքի անվտանգության ուժերը մուտք են գործել Մոսուլի Հին քաղաք և փողոցային մարտերի են բռնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ:

Իրաքի զինված ուժերը Մոսուլի արևելյան մասը գրավել էին դեռ հունվարին, իսկ փետրվարից, ամերիկյան օդուժի աջակցությամբ, գրոհներ էին իրականացնում քաղաքի արևմտյան մասը ազատագրելու համար՝ գրավելով օդանավակայանը, գնացքների կայարանը և նահանգապետի նստավայրը:

Չնայած ամերիկյան աջակցությանը՝ Հին քաղաքում ծանր մարտեր են սպասվում, քանի որ խիտ բնակեցված և նեղլիկ փողոցներում զրահամեքենաների տեղաշարժը սահմանափակված է:

Ըստ «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG