Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Պետական դեպարտամենտի ծախսերի ծավալն անընդունելի բարձր է:
Սպիտակ տունը պատրաստվում է ներկայացնել 2018 թվականի բյուջեն՝ 1 տրիլիոն 640 միլիարդ դոլարի, որը ենթադրում է Պետդեպարտամենտի, արտաքին օգնության, ինչպես նաև բնապահպանության ոլորտի ծախսերի մոտ 28 տոկոսի կրճատում: Դա կընձեռի Պենտագոնին լրացուցիչ 54 միլիարդ դոլար հատկացնելու հնարավորություն, ինչը կլինի պաշտպանության ծախսերի ամենամեծ ավելացումը 1980-ական թվականներից՝ Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներից հետո:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առաջին բյուջեն անվանել է «Բյուջեի նախագիծ Ամերիկան վերստին մեծ դարձնելու համար»: