2011 թվականից ի վեր առողջապահության ոլորտի ավելի քան 800 աշխատակիցներ են մահացել Սիրիայում պատերազմական հանցագործությունների հետևանքով: Այդ մասին ասված է Լիբանանի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների համալսարանների, ինչպես նաև երկու կազմակերպությունների փորձագետների համատեղ հետազոտության արդյունքներով հրապարակված զեկույցում: