Դավաճանության մեղադրանքով 7 տարվա ազատազրկմանդատապարտված Օկսանա Սևաստիդին ազատ է արձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:
Սևաստիդին դատապարտվել էր անցյալ տարվա մարտին այն բանի համար, որ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանում գտնվող իր ընկերոջը տեքսային հաղորդագրություն էր ուղարկել դեպի Աբխազիա ուղևորվող ռազմական սարքավորումներով բեռնված ռուսական գնացքի մասին:
46-ամյա Սևաստիդիի փաստաբանները հայտարարել էն, որ ողջունում են Պուտինի հրամանագիրը և որ աշխատելու են, որպեսզի իրենց պաշտպանյալն ամբողջությամբ արդարացվի:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները այս գործը քաղաքական էին որակել: