Մատչելիության հղումներ

Ցույցեր Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ


Բողոքի ակցիա Ռոտերդամում
Բողոքի ակցիա Ռոտերդամում

Այսօր առավոտյան Հոլանդիայի ոստիկանությունը շներ և ջրցան է օգտագործել հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար, ովքեր հավաքվել էին Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ: Նրանք թափահարում էին թուրքական դրոշներ և քարեր ու շշեր էին նետում: Ցույցեր են տեղի ունեցել նաև Անկարայում Հոլանդիայի դեսպանատան և Ստամբուլում հոլանդական հյուպատոսարանի մոտ: Ցուցարարները ձվեր և քարեր են նետել շենքերի ուղղությամբ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հոլանդիան «ամենախիստ ձևով» պատասխան է տալու այն բանի համար, որ չի թույլատրել թուրք նախարարներին ելույթ ունենալ Ռոտերդամում: Թուրք պաշտոնյաները փորձում են եվրոպական մի շարք երկրներում քարոզարշավ անցկացնել՝ Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների օգտին:

Երեկ Հոլանդիան նախ վայրէջքի թույլտվություն չտրվեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին, ապա արգելեց Ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Կայայի մուտքը նավահանգստային քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան երկրից դուրս են ուղեկցել:

Նիդերլանդներում շուրջ 400 հազար, Գերմանիայում՝ շուրջ 1.4 միլիոն թուրք է ապրում, ովքեր Թուրքիայում ընտրելու իրավունք ունեն: Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները լարվեցին վերջին մի քանի ամիսներին, այն բանից հետո, երբ Եվրամիության երկրները Էրդողանին քննադատության ենթարկեցին հուլիսին հեղաշրջման փորձից հետո իր ընդդիմախոսներին զանգվածային բռնությունների ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG