Մատչելիության հղումներ

Վեդիի բնակիչ տարեց կումունիստը վստահ է․ «Ընտրությունները, միևնույն է, կեղծվելու են»


Հայ կոմունիստները Վեդիում, 9-ը մարտի, 2017 թ․
Հայ կոմունիստները Վեդիում, 9-ը մարտի, 2017 թ․

ՀԿԿ-ի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավ իրականացրեցին Արարատի մարզի Վեդի քաղաքում:

Վեդիում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության տեղի անդամներից մեկը համոզմունք հայտնեց, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են: Այդ մասին, տարեց կոմունիստի խոսքով, իրեն հայտնել է «իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը»:

ՀԿԿ ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը, մինչդեռ, ընտրողներին խորհուրդ տվեց հավատալ իրենց ծրագրին և գնալ ընտրության։ Նշենք, որ կումունիստների ցուցակի առաջին հորիզոնականում կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանն է, որն այսօրվա քարոզարշավին չեր մասնակցում:

Մինչ ընտրողների հարցերին պատասխանելը, Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց ՀԿԿ ծրագրային որոշ դրույթներ, որոնցից առանձնացնենք հետևյալը՝ կոմունիստները պարտավորվում են Հայաստանում ստեղծել սոցիալական արդարության հասարակարգ, որի պայմաններում մարդը կունենա աշխատելու երաշխավորված հնարավորություն։

Կոմկուսի Նուբարաշենի առաջին քարտուղար ներկայացած, կուսակցության արդեն 20 տարվա անդամ Լիգիա Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ընտրվելու դեպքում պայքարելու են նաև հեռուստատեսության դեմ։ «Հեռուստատեսությամբ տեսե՞լ եք ինչեր են ցույց տալիս։ Էլ մարմնավաճառներ, էլ մերկ կանայք են պարում։ Մեր երեխաներն ի՞նչ պիտի սովորեն։ Պետք է պայքարել առաջին հերթին հեռուստատեսության դեմ, որ իրենց փողի համար նման բաներ ցույց չտան»,- ասաց ստաժավոր կումունիստը:

Իսկ որքանո՞վ են Վեդիում հույս կապում կոմկուսի հետ, «Ազատությունն» այս հարցն ուղղեց հանդիպման որոշ մասնակիցների: «Հա, ազնվություն կար, ճշտություն կար», «Ես աշխատանքային հերոս եմ, բայց ինձ ոչ մեկը հիմա տիրություն չի անում»,- պատասխանեցին նրանք:

Կումկուսի անդամներն այսօր փորձեցին քարոզարշավ իրականացնել նաև Արարատի մարզի Վանաշեն գյուղում: Այնտեղ, սակայն, հանդիպելով բացառապես Հանրապետականի կողմնակիցներին, հեռացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG