Մատչելիության հղումներ

Գերմանիան զգուշացնում է Թուրքիային, որ նացիստական համեմատությունը «կարմիր գիծն է», որը չի կարելի անցնել


Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիել
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիել

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան և Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկեն մի շարք սկանդալների հետևանքով խաթարված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ զգուշացնելով Անկարային, որ նացիստների հետ համեմատությունը «այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել»:

Մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Գաբրիելը հայտարարել է, որ չնայած կողմերի ունեցած տարաձայնություններին՝ «երկխոսությանը այլընտրանք չկա, որովհետև դա միակ ճանապարհն է նորմալ և բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար»:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի՝ Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: Այնուհետև, երբ Գերմանիայի տարբեր քաղաքներում արգելվեցին թուրք պաշտոնյաների ելույթները՝ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քարոզարշավ անցկացնելու նպատակով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրեց «նացիստական գործելակերպի» մեջ: Նրա այս հայտարարությանը անմիջապես արձագանքեց Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի գրասենյակը, հայտարարելով, որ Էրդողանի այդ գնահատականը «աբսուրդ է և տեղին չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG