Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջիկա ապրիլին կայցելի Բաքու, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ:
Նազարբաևը Ադրբեջան պետք է ժամաներ դեռևս անցած հոկտեմբերին: Բաքվից հետո, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, ղազախ առաջնորդը պետք է այցելեր Երևան: Սակայն այցից մի քանի օր առաջ Նազարբաևը չեղյալ է հայտարարել այն, ինչպես հաղորդվում էր՝ առողջական խնդիրների պատճառով:
Ղազախական մամուլի դիտարկմամբ, դա առաջին դեպքն էր, որ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում Նազարբաևի առողջական վիճակի մասին հաղորդագրություն է հայտնվում։