Մատչելիության հղումներ

«Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք». Աղվան Վարդանյան


«Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք», - այսօր քարոզարշավի առաջին օրը հայտարարեց Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով. - «Այս ընտրություններին բացի դաշնակցությունից չորս դաշինք և չորս կուսակցություն է մասնակցում, ուշադիր նայե՛ք և ասե՛ք, արդյո՞ք այդ չորս կուսակցությունները դաշինքներ չեն՝ իրենց կազմով, խայտաբղետությամբ, ներքին հակասություններով։ Արդյո՞ք միակ իրական կուսակցությունը Դաշնակցությունը չէ։ Երկրորդ՝ ուշադիր նայե՛ք՝ մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ, երրորդ՝ ո՞ր ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում և աշխարհի 30-ից ավելի երկրներում և ամենուր հայության շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։ Չորրորդ հարցը՝ ո՞ր ուժն է, որ հետևողական է, չի շեղվել իր սկզբունքերից, ամբոխավար չէ, միաժամանակ մարմնավորում է և՛ հայ զինվորին, և՛ հայ աշխատավորին, և՛ հայ մտավորականին։ Հինգերորդ՝ ո՞ր ուժն է, որի ապագա խմբակցությունը նոր Ազգային ժողովում հաստատ բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի։ Խնդրում եմ ձեր մտքում պատասխանեք այս հարցերին և ընտրությունն ակնհայտ կռադնա՝ Դաշնակցությունն է ձեր կուսակցությունը, Դաշնակցության գաղափարները հաղթելու են, հաղթելու է Հայաստանը»։

Տե՛ս նար ասյտեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG