Ճապոնիայում «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարված ռեակտորների ապամոնտաժման աշխատանքը կկատարեն ռոբոտնները:
Ռոբոտներ կիրառելու միջոցով կապահովվի աշխատակիցների անվտանգությունը բարձր ռադիացիայից: «Թոշիբա» ընկերությունը անցյալ տարի ներկայացրել էր հեռակառավարվող ռոբոտի վերջին մոդելը՝ սառեցված ավազանից ռադիոակտիվ նյութերը և միջուկային օգտագործված վառելիքի մնացորդները մաքրելու համար:
«Ֆուկուշիմա-Դաիչի» ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 2011-ի մարտի 11-ին 9 բալանոց հուժկու երկրաշարժից առաջացած ցունամիի հետևանքով: