Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևի վրա: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը այդ երկու պետություններին մեղադրել է նրանում, որ չեն ցանկանում Բաշար ալ-Ասադի ռեժիմին պատասխանատվության կանչել քիմիական զենք օգտագործելու համար։
Անվտանգության խորհրդի 9 անդամներ կողմ են եղել բանաձևին, երեքը՝ դեմ, երեքը՝ ձեռնպահ: