Մատչելիության հղումներ

Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ


Լևոն Յոլյան, արխիվ
Լևոն Յոլյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովն այսօր Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: Նրա օգտին ձայն տվեցին քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 99-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո թափուր մնացած Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությունը առաջադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, 2013-2016 թվականներին Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահը, ապա՝ նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում, որը զբաղեցրել է շուրջ կես տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG