Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ևս մեկ ադրբեջանցի զինվորի մահվան մասին։
Ըստ հաղորդագրության, Ահմեդով Էլվին Սուլեյման օղլին վիրավորվել է «հայկական կողմի հետ մարտական բախումների ժամանակ», այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Փետրվարի 25-ին ժամը 3-ի և 4-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր հարձակման փորձ: Պաշտպանության բանակը ժամանակին հավաստանշել էր ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակեց զոհված հինգ ադրբեջանցի զինվորների անունները։