Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ «Ադրբեջանցիների դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով»


ԼՂ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով:

«Փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:

Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը»,- հայտնում է ԼՂ ՊՆ-ն:

Ավելի վաղ, ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե «հայկական կողմը խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և գործընթացը խոչընդոտելու նպատակով անընդունելի պահանջներ է առաջ քաշել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG