Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է «լայնածավալ բյուջե» խնդրել զինված ուժերի համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «լայնածավալ բյուջե» խնդրել երկրի զինված ուժերի համար: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Պահպանողական քաղաքական քայլերի համաժողովին:

Թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել: Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է համարում ամրապնդել և շոշափելիորեն արդիականացնել ամերիկյան բանակը: Նրա խոսքով՝ դա կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության ընթացքում ամենամեծ ռազմական աճը:

Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն կազմում է շուրջ 500 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերը:

Փետրվարի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է երկրի ռազմական բյուջեն 2017 թվականին վերանայելու անհրաժեշտության մասին, ինչը, ըստ նրա, թույլ կտա ապահովել ամերիկացի զինվորականների պատրաստականությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG