Վիտալի Չուրկինի մահից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի Պյոտր Իլյիչևը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Իլյիչևը ռուսական դիվանագիտական առաքելության աշխատանքը ղեկավարելու է մինչև նոր մշտական ներկայացուցչի նշանակումը:
Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Վիտալի Չուրկինին: Նա հանկարծամահ է եղել փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր ծննդյան 65-ամյակի նախօրեին, ինչպես նշվում է՝ սրտի կաթվածի հետևանքով:
Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է աշխատել 11 տարի: