Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծացնել երկրի միջուկային զինանոցը, քանի որ, նրա կարծիքով, ԱՄՆ-ը այս ոլորտում հետ է ընկնում։
Թրամփը քննադատել է Ռուսաստանին թևավոր հրթիռների տեղակայման պայմանագիրը խախտելու համար և խոստացել այս հարցը բարձրացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում, երբ դրանք տեղի ունենան։