Գիշերը տեղացած ձյան պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այս պահին ծանրաքաշ մեքենաների համար փակ է, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը փոխանցել են Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, նախատեսվում է ճանապարհի երթևեկությունն ամբողջովին վերականգնել առաջիկա ժամերին, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում: