Ռուսաստանի զինվորական դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Միրզանովին՝ երիտասարդներին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համար հավաքագրելու մեղադրանքով:
Ադրբեջանցին համացանցի միջոցով զինյալների է հավաքագրել Սիրիայում ահաբեկիչների կողմից կռվելու համար:
Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 5 հազար մարդ Ռուսաստանից և նախկին Խորհրդային Միությունից միացել է ԻՊ-ին: