Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոր կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով:
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասկածյալը, որի ինքնությունը չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներով, հեռախոսազրույցներ է ունեցել մարդասպանի հետ:
Հիշեցնենք՝ դեսպանը սպանվեց անցած տարվա դեկտեմբերին: