Այսօր Աստանայում նախատեսված՝ Սիրիայի հարցով բանակցությունները մեկ օրով հետաձգվել են: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարությունը:
Բանակցությունները, հիշեցնենք, ընթանում են Սիրիայի կառավարական և ապստամբ խմբավորումները ներկայացնող պատվիրակությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ: