Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ակնկալում է, որ Ռուսաստանը Ուկրաինային կվերադարձնի Ղրիմը


ԱՄՆ - Սպիտակ տունը մայրաքաղաք Վաշինգտոնում
ԱՄՆ - Սպիտակ տունը մայրաքաղաք Վաշինգտոնում

Սպիտակ տունը հայտարարել է, թե ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Ղրիմը Ուկրաինային: Այս հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում:

Ֆլինը հրաժարական տվեց, երբ լրատվամիջոցներում տեղեկություներ հայտնվեցին այն մասին, որ նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ նա քննարկել է պատժամիջոցների հարցը, մինչդեռ այդ մասին չէր տեղեկացրել Թրամփի վարչակազմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG