Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձևավորման համաձայնագրի ստորագրումն է, ինչպես նաև ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ծավալած ստվերային գործունեության պատճառաբանությամբ նշված դաշինքի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Վիկտոր Դալլաքյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը: