Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնի «լիակատար աջակցությունն է հայտնել» Վրաստանի անկախության ու տարածքային ամբողջականության հարցում։
Ջանելիձեն նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած հանդիպումից հետո։ - «Մենք, իհարկե, խոսեցինք ռուս-վրացական հակամարտության, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին, և մենք հերթական անգամ ստացանք Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը մեր տարածքային ամբողջականության և անկախության հարցում», - լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին, ինչպես նաև Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունեցող Թիլերսոնի՝ ExxonMobil-ի նախկին ղեկավարի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում մտահոգություններ էր առաջացրել Վրաստանում, որի անջատական երկու տարածքները՝ Աջարիան և Հյուսիսային Օսիան վայելում են Ռուսաստանի աջակցությունը։