Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման, հաղորդում է The Washington Post-ը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի պաշտոնյան ակնարկել է, թե կողմերը կարող են քննարկել պատժամիջոցների վերացման հարցը։