Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները ցանկանում են ՌԴ դեմ պատժամիջոցների հնարավոր վերացման վետոյի իրավունք ստանալ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատում օրինագիծ է ներկայացվել, որն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա վետո դնել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման որոշման դեպքում:

Թրամփը վերջին շրջանում բարձրաձայնում է, որ է՛լ ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ Ռուսաստանի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես՝ Սիրիայում:

Սենատորներն այս օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորել են հենց Թրամփի այն խոսքերով, երբ նա մի քանի անգամ արդեն ակնարկել է պատժամիջոցների նվազեցման կամ վերացման հավանականության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG