Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք, այսօր Ազգային ժողովի նիստ ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ես որպես հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ մեր հանձնաժողովի անունից հայտարարում եմ, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և՛ Ռուսաստանի դեմ, և՛ խաղաղ կարգավորման դեմ, և՛ Հայաստանի դեմ, և՛ ևս մեկ անգամ հարված է ժողովրդավարական արժեքներին, և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել։ Սա մեր հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումն է, սա ուղղակի խայտառակություն և կեղտոտ գործարք է», - ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցած տարեվերջին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար: Երեկ երեկոյան Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին:
Տե՛ս նաև այստեղ